Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Քլունին անկոտրում է ցեղասպանության ճանաչման հարցում. Los Angeles Times

Համաշխարհային Մամուլ

Ջորջ Քլունին այնքան անկոտրում է ցեղասպանության ճանաչման հարցում, որ ապրիլի 24-ին, որն ԱՄՆ-ում հայտնի է որպես մարդու կողմից մարդու հանդեպ անմարդկայնության հիշատակի օր, կայցելի Երըան, որպեսզի «Ավրորա» մրցանակ հանձնի մարդկության վերածննդի համար: Մրցանակը հանձնվելու է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և որպես երախտագիտության նշան նրանց փրկարարներին: Այս մասին գրել է Los Angeles Times-ը:

Անհնար կլինի կանխել Ցեղասպանությունն ապագայում, եթե մենք նույնիսկ հիմա չենք կարողանում օգտագործել այդ բառը՝ նկարագրելու համար 100 տարի առաջ տեղի ունեցածը:

Այդ դեպքում ինչո՞ւ են Վաշինգտոնի պաշտոնյաները մինչև հիմա անվճռական այդ պարզ հարցում: «Թուրքիայում մեր ռազմաբազաների պատճառով»,- ասում է Քլունին և հավելում. «Պաշտոնյաները, որոնք նախկինում ասում էին՝ «այո, դա ցեղասպանություն էր», հիմա չեն կարողանում խոսել այդ մասին: Ես խոսել եմ սենատորների հետ՝ հարցնելով, իսկ մենք կարո՞ղ ենք խոսել Հայոց ցեղասպանության մասին: Նրանք ասում են՝ «չենք կարող, քանի որ Թուրքիան մեր գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում»:

2008 թվականի հունվարին՝ Օբամայի հետ փրայմերիզի ժամանակ բանավեճի ընթացքում, Քլինթոնը հայտարարեց. «Ես նախագահի թեկնածուներից միակն եմ, որ երկար ժամանակ սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը»:

Բանաձևը, որի տարբերակները Կոնգրեսում շրջանառվում են ավելի քան 10 տարի, Վաշինգտոնին կոչ են անում ցեղասպանությունն իր անունով կոչել, ո՛չ ավելին: Բայց երբ Հիլարի Քլինթոնին իր բարոյական սկզբունքներն ապացուցելու ոսկե հնարավորություն ընձեռվեց, նա նահանջեց:

2010 թվականի հուլիսին Վաշինգտոնի դիվանագիտության ղեկավարը Երևանում այցելել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, բայց հրաժարվեց արտաբերել բառ-փորձությունը, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը նրա այցն աբսուրդ կերպով որակեց որպես «մասնավոր»: Նա Կոնգրեսում ամեն ինչ արեց, որպեսզի ցեղասպանության մասին բանաձևը երբեք չհասնի Ներկայացուցիչների պալատ:

2012 թվականի հունվարին պետքարտուղարության աշխատակցի հարցին, արդյո՞ք այդպիսի խուսափողական քաղաքականությունը կապված է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հետ, Քլինթոնը պատասխանեց թուրք գործչի նման. «Այդ հարցը միշտ դիտարկվել է պատմական համատեսքտում, այլ ոչ քաղաքական, և, կարծում եմ, դա ճիշտ է»:

Բայց, ինչպես Քլունիի օրինակն է ցույց տալիս, Քլինթոնն այնքան էլ չի տուժի: Ե՛վ Քլունին, և՛ Քիմ Քարդաշյանը, որոնք ջանք չեն խնայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, սատարում են նրան: Ինչ վերաբերում է նախկին հակառակորդին, իսկ հետո՝ Քլինթոնի ղեկավարին, որն առանց դույզն ինչ ամաչելու չկատարեց 2008 թվականին տված նախընտրական խոստումը:

«Որպես նախագահ՝ ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»,- 2008 թվականի հունվարին հայտարարեց Բարաք Օբաման: Իսկ արտաքին քաղաքականության հարցերի նրա գլխավոր խորհրդական Սամանտա Փաուերը նույնիսկ YouTube-ում հայ համայնքին ուղղված կոչ հրապարակեց, որ այս անգամ նրանց չեն խաբի: Ավելորդ չէ նշել, որ ո՛չ Փաուերը, ո՛չ Օբաման չկատարեցին իրենց խոսքումը, երբ դրա հնարավորությունը ստացան:

Անհարմար ճշմարտությունն այս է. որքան շատ է աշխարհում աճում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, այնքան մեծանում է գործընկերների տարօրինակությունների հանդեպ ստորաքարշությունը՝ Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա:

Եվ որքան էլ ձեզ համոզեք այս կամ այն թեկնածուի բարոյականության հարցում՝ լինի դեմոկրատ կամ հանրապետական, կարող եք գրեթե վստահ լինել, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում նա կդավաճանի ձեզ: Լավ կլիներ, եթե Քլունիի հաջորդ ֆիլմն այդ մասին լիներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված