Բունդեսվերը պետք է զսպի Ռուսաստանին. Der Spiegel
Համաշխարհային Մամուլ
Գերմանիան պետք է ավելի ակտիվ մասնակցի Ռուսաստանի ռազմական զսպման գործում: Der Spiegel-ի փոխանցմամբ` համապատասխան պահանջը Բարաք Օբամայից դաշնային կանցլեր Մերկելը կարող է լսել Հանովերում անցկացվելիք մինի գագաթնաժողովի ժամանակ, որին նա հրավիրված է երկուշաբթի: ԱՄՆ նախագահից բացի, հանդիպմանը մասնակցելու են Մեծ Բրիտանիայի և Իտալիայի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը:
Գերմանական կառավարության մեկնաբանության համաձայն` ԱՄՆ-ն պնդում է այն բանի վրա, որ բունդեսվերը պետք է էապես ներկայացվի դաշինքի` ռոտացիայի ենթարկվող մասերում, որոնք ծրագրվում է տեղակայել արևելյան սահմանին:
Առաջին հերթին, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից Միացյալ Նահանգները ակնկալում են Բալթյան երկրներում` ՆԱՏՕ-ի ուժերի համար զորքերի և ռազմական տեխնիկայի տրամադրում, ինչպես նաև Լեհաստանում և Ռումինիայում: Այս մասին Օբաման ասել է դեռևս Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Ավելի ուշ, հուլիսին, Վարշավայում անցկացվելիք գագաթաժողովին ՆԱՏՕ-ն մտադիր է նոր առաքելություն համաձայնեցնել` որպես ազդանշան «արևելյան» գործընկերների համար, ովքեր կարծում են, որ Ռուսաստանի կողմից սպառնալիք են ենթարկվում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում