Արևմտյան լրատվամիջոցների անդրադարձը Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին
Համաշխարհային Մամուլ
Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած երթուղային ավտոբուսի պայթյունին անդրադարձել են արևմտյան և ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
«ABC News»-ը հաղորդում, որ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել։
International Bussiness Times-ը նշում է, որ պայթյունից հետո մի քանի ժամ սարսափելի տեսարան է եղել դեպքի վայրում։ Հոդվածում մեջբերված է նաև դեպքի վայրին մոտ ապրող բնակիչներից մեկի խոսքը։ Նելսոն Ստեփանյանը, որն ապրում է այն վայրի հարևանությամբ, որտեղ որոտացել է պայթյունը, քնած է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել. «Շատ հուժկու պայթյուն էր, որի հետևանքով փշրվեցին նաև ապակիները»։
Արևմտյան լրատվամիջոցները չեն բացառում նաև ահաբեկչության վարկածը, նշելով սակայն, որ ահաբեկչությունը Հայաստանում խիստ հազվագյուտ երևույթ է։
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ մեջբերում են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որն, ըստ ռուսական աղբյուրների, ասել է, թե ավտոբուսի ուղևորներից մեկի ձեռքում պայթուցիկ է եղել, որն էլ պայթել է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում