Կիրկորովը 1,5 մլն է աշխատել իր ծննդյան տարեդարձի օրը
Ռուսաստան
Ֆիլիպ Կիրկորովն իր ծննդյան տարեդարձը տոնելու միջոցառմանը ոչ միայն լավ ուրախացել է, այլև կարողացել գումար վաստակել: Իր 45-ամյակին Կիրկորովն աշխատել է 1,5 մլն ռուբլի: Երգիչը հերիք չի ստացել է բազմաթիվ թանկարժեք նվերներ և նրա փոխարեն վճարել են միջոցառման բոլոր ծախսերը, երեկոն վարող հաղորդավարներ Վյաչեսլավ Մանուչարովը և Անդրեյ Մալախովը իրենց հերթին հարստացրել են նրան` «հումորային» աճուրդի հանելով իրենց իսկ կողմից նկարված երկու թութակների նկարը:
Նկարը գնելու համար ծավալված լուրջ պայքարում հաղթել է երգչուհի Անժելիկա Ագուրբաշի ընտանիքը, որի ամուսինն էլ հենց դարձել է այդ «հիասքանչ ստեղծագործության» երջանիկ սեփականատերը` դրա դիմաց վճարելով 1,5 մլն ռուբլի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)