Ռուսաստանի կոմունիստները պատրաստ են համագործակցել նոր կառավարության հետ
Ռուսաստան
Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է համագործակցել նոր կառավարության հետ, թեև չի աջակցում Դմիտրի Մեդվեդևի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, հաղորդում է Ռիա նովոստին։
Զյուգանովը հայտարարել է, որ երկրում առանց քաղաքական կուրսի փոփոխման և ժողովրդի վստահության բացակության վրա ձևավորվող կառավարության պայմաններում անհնար է դուրս գալ փակուղուց։
Ավելի վաղ, Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո վարչապետի պաշտոնում Պետդումային էր ներկայացրել Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ