Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Բաքվի քաղաքականության ուղեգծից Մոսկվայի դուրս գալու ժամանակն է. Ստանիսլավ Տարասով

Համաշխարհային Մամուլ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում ներկայացրել է երեք պահանջ, որոնց կատարման դեպքում Երևանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները՝ վստահության միջոցների ձևավորում և (սահմանին) միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայում, հասցեական հայտարարություններ (միջազգային հանրության կոնֆլիկտի գոտում իրավիճակի մասին) և երաշխիքներ, որ Ադրբեջանը ագրեսիայի չի դիմի: Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ «այս պահին վաղ է խոսել բանակցությունները վերսկսելու մասին, քանի դեռ շարունակվում են մարտական գործողություննները, հրաձգությունն ամբողջությամբ չի դադարեցվել»: Այդ մասին REGNUM-ում գրում է Ստանիսլավ Տարասովը:

Ամբողջության մեջ նշված դիրքերը փոխպայմանավորված են: Այս կամ այն ձևով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակումների առարկա են: Այդ պայմանների իրականացումը իրոք կարող է հիմք դառնալ ղարաբաղյան եռօրյա պատերազմի հետևանքների վերացման և կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացին անցման համար: Ընդգծենք կարևոր նրբերանգները: Ղարաբաղում շփման գծում ապրիլի 2-5-ի իրադարձություններն անսպասելի չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համար: Նախօրեին հենց ԱՄՆ-ն էր առաջարկում շփման գծում տեղակայել իրավիճակի վերահսկողության տեխնիկական միջոցներ: Սակայն Բաքուն մերժեց նախաձեռնությունը՝ մեղադրելով Մինսկի խմբին կոնֆլիկտը «սառեցնելու» ձգտման մեջ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատմեց, որ Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովում ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հայկական կողմը բանակցել է նրանց հետ: Եթե Բաքուն ընդուներ ԱՄՆ-ի առաջարկը, հրադադարի ռեժիմի խախտման նրա մեղադրանքները Հայաստանի հասցեին, ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության տեխնիկական տվյալներով, կունենային այլ նշանակություն և քաղաքական այլ կշիռ կստանային:

Հիմա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է. «Միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լռում են, որ հայկական զինված ուժերը վերջին օրերին հրետակոծում են բնակավայրերը և խաղաղ բնակչությանը զորքերի շփման գծի երկայնքով: Կարծում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվում է կրկնակի ստանդարտների ամենաբաց ձևը, որ ցուցադրում է անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի ժողովրդի, միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն և մյուս կազմակերպությունները պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն, որ վերջ դնեն Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ ուղղված Հայաստանի գործողություններին»:
Բայց դա ոչ միայն նշան է, որ միջազգային հանրությունը կորցրել է Բաքվի նկատմամբ վստահությունը, այլև ադրբեջանական դիվանագիտության լուրջ ճգնաժամի: Միևնույն ժամանակ՝ ճգնաժամի տարրեր կան և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններում:

Օրերս ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն Անվտանգության հարցերով մոսկովյան միջազգային V կոնֆերանսի շրջանակներում («Вестник Кавказа»-ի թղթակցի հետ զրույցում) ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալով՝ հայտարարեց. «Ապագա կարգավորման բոլոր հիմնական դրույթներն արդեն պատրաստ են: Դրանք քիչ չեն՝ Մադրիդյան սկզբունքները և մի շարք պայմանավորվածություններ բարձր մակարդակում, որ ձեռք են բերվել ռուսական ղեկավարության ակտիվ աջակցությամբ՝ նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Վլադիմիր Պուտինի, նաև՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ դերակատարությամբ: Այդ պատճառով հիմքեր կան, պետք է առաջ գնալ և այդ սկզբունքները զարգացնել արդեն կարգավորման ենթատեքստում, պայմանավորվել՝ ինչպես խաղաղ ապրել այդ տարածաշրջանում: Որքան արագ դա լինի, այնքան արագ մենք բոլորս կծափահարենք տարածաշրջանի ևս մեկ բարդ ու երկարատև կոնֆլիկտի հանգուցալուծմանը, որ, անկասկած, նշանակալից համագործակցության հեռանկարներ է բացում և հանում է այն լարումը, որ կա արդեն 20 տարուց ավելի»:

Դժվար է Լուկաշևիչի հետ չհամաձայնել, երբ նա ընդգծում է «ղարաբաղյան թեմատիկայի առանձնահատկությունը»: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի 20 տարիներին ոչ մի գործնական արդյունք չի գրանցվել, որ վկայում է դիվանագիտության նորացման, կոնֆլիկտի քաղաքական կարգավորման սկզբունքային մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը:

Առաջին՝ եթե Ադրբեջանը Ղարաբաղի հայերին համարում էր իր հայրենակիցները, որ որոշակի պատճառներով, որ հետևանք էին, ինչպես հայտարարել է հայտնի բանաստեղծ, գրականագետ, Ղազախստանի հասարակական ու քաղաքական գործիչ Օլժաս Սուլեյմենովը Բաքվի Haggin.az պորտալին, «Ադրբեջանի նախկին ղեկավարների վիթխարի սխալների», Ստեփանակերտի նկատմամբ կվարեր բոլորովին այլ քաղաքականություն: Բայց հիմա, երբ Բաքվում պարահանդեսի գլխավորն Իլհամ Ալիևի «պատերազմի կուսակցությունն» է, կայուն զգացողություն է ձևավորվում, որ Բաքվին պետք է Ղարաբաղի տարածքն առանց հայերի: Օլժաս Սուլեյմենովի խոսքով՝ «ադրբեջանցիների ու հայերի արդեն մի քանի սերունդ են ապրում այս կոնֆլիկտով»: Հավելեմ՝ փոխադարձ ատելության ու թշնամության բարձր մակարդակով, որ երկու ժողովուրդների միասնական պետության ձևաչափում համակեցությունն անհամատեղելիության պրոբլեմի է վերածում: Դա փաստ է, որ պետք է ներառվի կոնֆլիկտի կարգավորման դիվանագիտական ենթատեքստում, քանի որ ապրիլի 2-5-ի իրադարձությունները մեկի համար պատերազմ էին, մյուսի՝ սպանդ: Երկրորդ՝ դիվանագիտությունը պարզապես պատերազմի այլընտրանք չէ: Երբ պատերազմն անհրաժեշտություն է դիտարկվում՝ իրավիճակը սրբագրելու համար, ինչին վերջին ժամանակներս ձգտում է Ադրբեջանը, դիվանագիտությունը, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, կամ իրավիճակի վրա ներգործելուց ձեռնպահ է մնում՝ սահմանափակվելով միայն բանավոր հայտարարություններով, կամ սկսել է հասկանալ, որ այդօրինակ գործողությունների բուն փաստը պետք է վերափոխվի ղարաբաղյան կարգավորման նախկին պայմանների ու չափորոշիչների վերանայման ուղղությամբ:

Պատահաբար չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը կարևոր հայտարարություն անում՝ «Մենք բազմիցս ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններին, որոնց առաջ չէր մասնակցում: Մենք ելնում ենք այն կետից, որ շրջանակային համաձայնագրի կնքումը, որ նախորդում է խաղաղ համաձայնագրին անցնելու նախապատրաստությանը, կարող է ելակետ դառնալ բանակցություններում Ղարաբաղի մասնակցության համար»: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ «հիմա համանախագահների եռյակի և ԵԱՀԿ գերմանական գործող ղեկավարության բոլոր շփումներն ուղղված են փխրուն հրադադարն ամրապնդելուն, որը հնարավոր դարձավ շնորհիվ ՌԴ ղեկավարության և զինվորականների»:

«Ապրիլի 5-ի պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս մի քիչ առաջ գնալ վստահության միջոցների, հրադադարի ամրապնդման, Երևանի և Բաքվի երկխոսության վերսկսման ճանապարհին», ընդգծել է նա: Բայց երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ մանևրներով հազիվ թե հաջողվի իրականում նոր պայմանների հասնել տարածաշրջանում ապրիլի 2-5-ի իրադարձություններից հետո:

Ժամանակն է դուրս գալ Բաքվի քաղաքականության ուղեգծից և բաց, առանց նախապայմանների, Ուկրաինայում Մինսկյան համաձայնագրերի օրինակով, դնել բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության հարցը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «առանց բանակցություններին Արցախի մասնակցության հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հարցը», «չկա զարգացումների որևէ հավանական սցենար, որով խնդիրը լուծվի առանց մեր մասնակցության»: Նա նաև ասել է, որ «ղարաբաղյան կողմի համար բանակցությունները կրճատ ձևաչափով նախընտրելի են ռազմական գործողություններից, սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր դիրքերից»: Հակառակ դեպքում, ինչպես կարծում են Stratfor-ի փորձագետները, «բախումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև կշարունակվեն» և «հնարավոր պատերազմի հետևանքները տարածաշրջանից դուրս կգան»: Իսկ պատասխանատվությունը դիվանագետների ուսերին է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված