Կսենիա Սոբչակը միացել է Մոսկվայում հանրահավաքի մասնակիցներին
Ռուսաստան
Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչ, հեռուստահաղորդավարուհի Կսենիա Սոբչակը միացել է Մոսկվայի Չիստապրուդնի պողոտայում ընդդիմության կազմակերպած քաղաքական «զբոսանքի» մասնակցիներին, հաղորդում է Interfax–ը։
Վերջինս ցուցարարներին հովանոցներ է բերել։
Հեռուստահաղորդավարուհին հավանում է ընդդիմության գործողությունները՝ մասնավորապես «Միլիոնների երթը», ինչպես նաև կիսում նրանց հայացքները։
«Իմ տեսակետներն ավելի մեղմ են, քան Սերգեյ Ուդալցովինը, սակայն մենք միասին պայքարում ենք ազատ և ժողովրդավարական ընտրությունների համար», - ասել է Սոբչակը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ