Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը պատերազմ է. Газета.Ru-ի անդրադարձը

Համաշխարհային Մամուլ

«Մոսկվայից և Բաքվից բացասական արձագանքներից հետո երեկ Հայաստանի կառավարությունը «հետ քաշվեց» Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի սկանդալային նախագծից: «Газета.Ru»-ի աղբյուրներն ասում են, թե նախաձեռնությունն առաջ է քաշվել Ղարաբաղի շուրջ առևտրի շրջանակում: Սակայն դա տարածաշրջանին սպառնում է նոր պատերազմով, որն ապրիլի սկզբին ականատես էր եղել մասշտաբային բախումների»,- գրում է ռուսական «Газета.Ru»-ի հոդվածագիր Վլադիմիր Դերգաչևը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի հեղինակներն են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։

Հոդվածագիրը նշում է, որ սկզբում հայկական ԶԼՄ-ները հայտնեցին, թե Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի մասին դրական եզրակացությունը հաստատվել էր առանց քննարկումների և ելույթների: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, թե պատգամավորների նախաձեռնությունը եղել է Հայաստանի և Ղարաբաղի միջև բանակցությունների արդյունք:

Ռուսական պարբերականի հաղորդմամբ՝ սպասվում էր, որ օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկեր մայիսի 10-ի նիստում, ինչից հետո փաստաթուղթը պետք է ստորագրեր նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն երեկ երեկոյան պարզ դարձավ, որ այն չի ներառվելու օրակարգում, ավելին, պարզվեց, որ Հայաստանի կառավարությունն «ընդհանրապես հավանություն չի տվել ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման օրենքի նախագծին»:

Պարբերականը մեջբերում է ՀՀ վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանի խոսքերն առ այն, որ որոշումն ընդունվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով արտաքին գործոնները:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ղարաբաղի ճանաչումը մերժվել է նաև ՀՀ կառավարության ապարատում քննարկման փուլում, սակայն հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո, իրավիճակը «կարող է փոխվել այլ կողմը»:

Վլադիմիր Դերգաչևն այնուհետ նկարագրում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող լարվածության սրացումը, գրում, թե «Բաքվում ու Երևանում, ավանդույթի համաձայն, միմյանց մեղադրել են սադրանքների մեջ, հակամարտության նոր հոսքն ուժեղ հայրենասիրական տրամադրությունների վերելք հարուցեց երկու երկրներում»:

«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Հայաստանը, ԼՂՀ-ի անկախությունը չեն ճանաչում: Շրջանի կարգավիճակի մասին բանակցությունները 22 տարվա ընթացքում այդպես էլ տեղից չեն շարժվել: Ժամանակ առ ժամանակ Ղարաբաղի սահմանին բախումներ են ընթանում, ու վերջին տարիներին ավելի հաճախ են սկսել կիրառվել ծանր զինատեսակներ: Որպես ՀԱՊԿ անդամի դաշնակցի՝ Մոսկվան Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում պետք օգնի Երևանին, սակայն մարտերն ընթանում են մի տարածքում, որի կարգավիճակը որոշված չէ, բացի այդ, Ռուսաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել կողմերի միջև՝ զենք վաճառելով ինչպես՝ Երևանին, այնպես էլ՝ Բաքվին»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Երևանը, որը «կրիտիկորեն» կախման մեջ է ռուսական տնտեսական ու ֆինանսական օգնությունից, փորձում է քաղաքական ճնշման մեթոդներ օգտագործել Բաքվի վրա, և իրավիճակի սրացման դեպքում շարունակ ադրբեջանական կողմին սպառնում է ԼՂՀ անկախության ճանաչմամբ:

«Կճանաչի՞ Երևանը Ղարաբաղը, թե՞ ոչ, այստեղ ամեն ինչ կախված է քաղաքական և ռազմական պլանում իրավիճակի զարգացումից: Իրականում դա սակարկություն է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ազդանշաններ Մոսկվայից

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի աղբյուրներն ասում են, որ երկու կողմերն էլ ազդանշանի են սպասել Մոսկվայից, որը համարվում է ԼՂ հակամարտության գլխավոր արբիտրը:

Պարբերականը գրում է, որ դատելով ռուսական կողմի հայտարարությունից, Ռուսաստանը դեմ է ռազմական իրավիճակի էսկալացիային ու բացասաբար է վերաբերվում ԼՂՀ-ի ճանաչման օրինագծին: «Դա, երևի թե, ստիպեց Երևանին շտապ հետ քաշվել նախաձեռնությունից»,- գրում է հոդվածագիրը:

Ինչո՞ւ չի գործում Երևանի վրա գործադրված ճնշումը

Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ադրբեջանական փորձագետները «Газета.Ru»-ի հետ զրույցում ասել էին, թե Մոսկվան կարող է լրջորեն ճնշում գործադրել Երևանի վրա: Բաքվում հույս ունեին վերադարձնել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները, որը «հայերը զբաղեցրել են դեռ 90-ականներին»:

Պարբերականի աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ՌԴ ԱԳՆ-ին, նշում էին, թե շրջանների մի մասի վերադարձը կարող է տեղի ունենալ մինչև 2016 թվականի վերջը, սակայն «դատելով հայկական և ադրբեջանական կողմի խստացած հռետորաբանությունից ու ԼՂՀ-ի հարցով օրենքի նախագծից՝ դեռ դրան շատ կա»:

«Մոսկվան և Բաքուն թերագնահատեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հիմա ու մինչ օրս էլ այն վատ են պատկերացնում»,- կարծում է հետխորհրդային տիրույթի երկրների հարցով փորձագետ Արկադի Դուբնովը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող թուլություն ցուցաբերել արտաքին քաղաքական հակառակորդների ու ներքին ընդդիմախոսների առաջ, որոնք նրան թուլության մեջ կմեղադրեն վերջին մարտերից հետո:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված