Պուտինը մեկնում է Բաքու. ադրբեջանական մամուլ
Համաշխարհային Մամուլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորոթյունը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը՝ ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին հղումով։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։
Ավելին՝ արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է Ռուսաստանի նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին։
Դրա հետ մեկտեղ աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների արդյունքներով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան