Նավալնին և Սոբչակը ձերբակալվել են ընդդիմադիր «զբոսանքների» համար
Ռուսաստան
Ընդդիմադիր շարժման առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ինչպես նաև մի շարք այլ ակտիվիստներ ձերբակալվել են ընդդիմադիր «զբոսանքների» ժամանակ՝ Մոսկվայի կենտրոնում։
Նավալնին և Սոբչակը ձերբակալվել են, երբ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը շրջապատել է ցուցարարների խմբին՝ «Նիկիտյան դարպասների» մերձակայքում։
Մինչ այդ արդեն ձերբակալված են եղել «Աֆիշա» ամսագրի գլխավոր խմբագիր Իլյա Կռասիլշիկը և Նավալնիի օգնական Գեորգի Ալբուրովը։ Սոբչակը խոստովանել է, որ իրեն առաջին անգամ են փոխադրել ոստիկանական մեքենայով՝ ի տարբերություն մյուս ձերբակալված ակտիվիստների, որոնք վերջին 2 օրվա ընթացքում արդեն մի քանի անգամ ձերբակալվել են՝ ընդդիմադիր «զբոսանքների» համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ