Թրամփի «պատրաստման բաղադրատոմսը». The Huffington Post (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
The Huffington Post պարբերականը ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփի վերաբերյալ հումորային տեսանյութ՝ առաջարկելով Թրամփի «պատրաստման բաղադրատոմս»։
Պարբերականի վարկածով՝ Թրամփ «ստեղծելու» համար անհրաժեշտ է 7.5 լիտր կաթ, 1 լիտր «օձի յուղ» (19-րդ դարում վաճառվող դեղամիջոց՝ բոլոր հիվանդությունների դեմ), մեկ սպիտակամորթ հիմար, 1.8 կգ չիպսի մնացորդներ, 3 կտոր պանիր, 3.7 կգ ավտոարևայրուք, 10 փոքր նրբերշիկ, խոզապուխտի բազմաթիվ կտորներ, 1 մլն դոլար՝ «հայրիկից», XXL չափի կոստյում, սպիտակի գերազանցությամբ «մեծ չափաբաժին», մազերի ազբեստ։
Բաղադրիչները անհրաժեշտ է խառնել մինչև զայրույթի առաջացումը և 30 տարի թողնել սենյակում, որտեղ բոլորը նրա հետ համաձայնում են։ Վերջում ավելացնել մեդիա լուսաբանում՝ non-stop ռեժիմում՝ թեկնածուի լեգիտիմացման համար։
Խորհուրդ է տրվում վաճառել բացառապես Թրամփին։
HOW TO MAKE A TRUMP!https://t.co/dM0tbnPgmC pic.twitter.com/IsZU7wSH4f
— john trowbridge (@JohnTrowbridge) 11 мая 2016 г.


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում