Թուրքիայի սպառնալիքը Եվրոպային. The Telegraph
Համաշխարհային Մամուլ
Բրյուսելի և Անկարայի միջև ձեռք բերված միգրացիոն գործարքը փլուզման շեմին է, և Թուրքիան այդ ֆոնին սպառնում է Եվրոպան հեղեղել ներգաղթյալներով, գրում է The Telegraph-ը:
Պարբերականը վկայակոչում է Բուրհան Քուզուին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «պատվավոր խորհրդականին» ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ամենաավագ անդամներից մեկին, որը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Եթե Եվրոպական խորհրդարանն ընդունի սխալ որոշում, ապա մենք կուղարկենք փախստականներին»:
Bloomberg-ի հետ հեռախոսային հարցազրույցում նա հավելել է, որ «եթե բացվեն Թուրքիայի դռները, ապա Եվրոպային աղետ կսպասվի»: Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները կտրուկ են արձագանքել Բուրհան Քուզուի խոսքերին: Շվեդ լիբերալ Սեսիլիա Վիկստրեմը դա որակել է որպես շանտաժ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում