Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Ղարաբաղյան հակամարտությունն ընդլայնվում է. Независимая газета

Համաշխարհային Մամուլ

Վիեննայում մայիսի 16-ին հնարավոր է կայանան բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հաղորդագրության համաձայն՝  եթե հանդիպումը կայանա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կմասնակցեն հանդիպմանը։ Այս մասին Независимая газета-ում հոդվածով անդրադարձել է Յուրի Ռոքսը:

«Փորձագետների կարծիքով՝ բանակցությունները չափազանց կարևոր են, ունակ են նվազեցնել Բաքվի և Երևանի միջև առկա լարվածության աստիճանը. Ղարաբաղյան հակամարտությունն ընդլայնվում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի զինուժին մեղադրել է Նախիջևանի դիրքերի ուղղությամբ կրակելու համար, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող Յուսուֆ Գուլուզադեն։

Երևանն, իր հերթին, չի ընդունել այդ մեղադրանքը, հիշեցնելով այն մասին, որ դեռևս մայիսի սկզբին է միջագային հանրության ուշադրությունը հրավիրել Նախիջևանի ու Հայաստանի սահմանին ադրբեջական զինտեխնիկայի կուտակումների վրա։

Նախկինի պես մտահոգիչ է հակամարտող կողմերի շփման գծում առկա իրավիճակը։

Իրադրությունն այնքան կրիտիկական չէ, որքան ապրիլի սկզբին, սակայն հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է։ Կողմերը միմյանց են մեղադրում ամենօրյա հարյուրավոր կրակոցների համար, իրենց զինծառայողներին վիրավորելու և անգամ՝ զոհերի համար։

Նման աննախադեպ ծանր ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունն այն մասին, որ հակամարտող կողմերի բարձր մակարդակով հանդիպումն անհրաժեշտ է հնարավորինս արագ անցկացնել, ավելի քան օրինաչափ է։

«Եկել է ժամանակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համար... բռնության վերջին բռնկման լույսի ներքո և հաշվի առնելով շփման գծում լարվածության անհապաղ թուլացման անհրաժեշտությունը՝ մեր արտգործնախարարները պատրաստ են օժանդակել հաջորդ շաբաթ Վիեննայում նման հանդիպման անցկացմանը։ Նրանց հիմնական նպատակը հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու վստահության միջոցառումների հարցով համաձայնության հասնելն է, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման և համապարփակ կարգավորման համար՝ քննարկվող սկզբունքների ու տարրերի հիման վրա։ Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությանը ռազմական լուծում լինել չի կարող»,-ասված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել Ալիևի և Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները։ «Մոսկվայում ողջունելու են ցանկացած գործողություն, որը կնպաստի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արժեք կունենա տարածաշրջանում լարվածության թուլացման համար և կվերադարձնի երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակներ գտնելու համար»,-ասել է նա՝ խոստովանելով, որ ավելի ճշգրիտ տվյալներ չունի այն մասին, թե կկայանա՞ արդյոք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը։

Սարգսյան-Ալիև բանակցությունների հավանականությունը չի ժխտում նաև Երևանը։ Այստեղ ևս այդ մասին անորոշ են խոսում։ «Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի նախագահի հնարավոր հանդիպման մասին կհաղորդվի պատշաճ ժամկետներում»,-հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Նման կերպ է արտահայտվել նաև պաշտոնական Բաքուն։

Զգուշավորությունը, որը ցուցաբերում են պատասխանատու անձինք հակամարտող երկրների ղեկավարների հանդիպման հարցը մեկնաբանելու ընթացքում, հնարավոր է՝ պայմանավորված է ոչ միայն բարդ իրադրությամբ, այլև այն հանգամանքով, որ թե՛ Ալիևը, թե՛ Սարգսյանը վերջին շրջանում բազմիցս ընդգծել են, որ աննպատակ բանակցություններ չեն վարելու, սակայն պատրաստ են հակամարտության կարգավորման կոնկրետ գործողություններ քննարկել։

Կողմերից կոնկրետ գործողություններ սպասելը կամ դրանց հասնելը չափազանց դժվար է։ Բաքվի և Երևանի տեսակետները շարունակում են տարբեր մնալ հիմնական հարցի շուրջ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ադրբեջանը հակամարտության կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության վերականգնման, իսկ Հայաստանը՝ ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման շրջանակներում»-գրել է հոդվածագիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված