Աբրահամը ջանասիրաբար պետք է մարզվի, որպեսզի ապացուցի` պարտությունն ընդհամենը պատահականություն էր. Վեգներ
Սպորտ
Արթուր Աբրահամի անձնական մարզիչ 73-ամյա Ուլլի Վեգները անդրադարձել է բռնցքամարտիկ ռինգ վերադառնալուն և նշել.
«Դժգոհ էի Ռամիրեսի դեմ Արթուրի ելույթից, սակայն որոշեցի տղայիս ևս մեկ հնարավորություն տալ: Լաս Վեգասում նրա արածը բավարար չէր հաղթանակի և աշխարհի չեմպիոն կոչվելու համար: Հիմա նա պետք է ավելի ջանասիրաբար մարզվի, որպեսզի ապացուցի` պարտությունը ընդհամենը պատահաանություն էր»,- Ուլլի Վեգների խոսքը մեջբերում է Sauerland Event-ը:
Հիշեցնենք, որ Աբրահամի հաջոր մենամարտը տեղի է ունենալու հուլիսի 16-ին Բեռլինում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու