Օսիպյանը հորդորեց՝ անօրինական քայլերի չդիմել
Հասարակություն
Այս պահին նախագահական առանձնատան դիմաց են հավաքվել «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները։ Նրանք հայտարարեցին, որ 15 րոպե կսպասեն, որպեսզի նախագահական առանձնատնից ինչ որ մեկը մոտենա իրենց և ներկայացված պահանջների մասին խոսեն։
Ինչպես տեղից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքվածներին հորդորեց չդիմել անօրինական քայլերի։
Նշենք, որ նախաձեռնության անդամների պահանջները հետևյալն են.
Պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից:
3. ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:
4. Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։
5. Պահանջում ենք ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ: Այս պահանջը կատարումը մշտապես վերահսկվելու է մեր կողմից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ