«Հրապարակ». Օլիգարխներն ու փողատերերը լուրջ հանձնարարություններ են ստացել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած որ թե ՀՀԿ խորհրդում, թե Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է' կուլակաթափություն չի լինելու, սա 37 թիվը չէ, այնուհանդերձ, խնդրին ոչ ստանդարտ լուծում է տրվել. բոլոր օլիգարխներն ու փողատերերը բավականին լուրջ հանձնարարություններ են ստացել Ղարաբաղում լուրջ ծրագրեր իրականացնելու:
ՀՀ ԶՈՒ կապի ու ավտոմատացված կառավարման համակարգի վարչության պետի հեռացման պատճառներից մեկն էլ սահմանում կապի ոչ բարվոք վիճակն է եղել, եւ ասելով, որ իր որդիները Ղարաբաղում լուրջ գործ են անում, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հենց այդ «ոչ ստանդարտ» հանձնարարությունն է նկատի ունեցել։
Վերջիններս մասնագիտացված են կապի ոլորտում եւ այս օրերին շփման գծում արդիական համակարգեր եւ կապ են ներդնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից