Մեր տղաները կանխել են թշնամու առաջխաղացումը, որից հետո վերցրել են կորցրած դիրքերի մեծ մասը
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, ադրբեջանցիների հարձակման առաջին ժամերին մեր տղեքը որոշ հատվածներում երկրորդ գիծ են եկել ու փրկել են իրենց կյանքը, սա նորմալ է, ցանկացած զինվոր գիտի, ինչի համար է երկրորդ գիծը։ Ապա տղեքը կանխել են թշնամու առաջխաղացումը, որի հետո վերցրել են կորցրած դիրքերի մեծ մասը։ Ապրեն իրենք ու իրենց հրամանատարները, սա ուղղակի, ինչ վերաբերում է Թալիշին մերձակա դիրքերից մեկին՝ որքանով տեղյակ եմ, այդ հենակետը մերոնք խլել են թշնամուց արցախյան 91-94թթ պատերազմից շատ ավելի ուշ, 2000 ականների կեսերին, դա եղել է պատժիչ գործողության արդյունք։ Ասելիքս այն է, որ հանգիստ եղեք ու այս թեմայով քիչ խոսեք, մի ճնշեք զինվորականներին, նրանք սխալվելու ու ներքաղաքական իրավիճակներից ելնելով քայլեր կատարելու իրավունք չունեն, այն մեր շատ տղաների կյանք կարող է արժենալ։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, առավել ևս, որ Արցախի պետական սահմանները չեն փոքրացել, եթե հակառակը չասենք։ Մեր բանակը հաղթել է այս պատերազմում»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ