Պյոտր Սվիտալսկին շատ հստակ է համարում Եվրամիության ուղերձը՝ զինադարարը պետք է ամրապնդվի
Արտաքին Քաղաքական
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Գյումրիում Եվրոպայի օրվա միջոցառումների մեկնարկի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը և շեշտել, որ Եվրամիության ուղերձը շատ հստակ է. հրադադարը պետք է ամրապնդվի։
«Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, որ մայիսի 16-ին Վիեննայում շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենալու: Ես հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եվրամիության ուղերձը շատ հստակ է. զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության ամրապնդման նոր միջոցառումներ պետք է նախաձեռնվեն՝ խաղաղ պայմանագրի կնքում: Հակամարտւթյունը ռազմական լուծում չունի: Այս ուղերձը վաղը ներկայացվելու է կողմերին' և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահներին: Մենք հավատում ենք եւ միտված ենք խաղաղության ամրապնդմանը այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը, ինչպես նաեւ Ադրբեջանը և Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է պատրաստվեն խաղաղության և Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս հարցում»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին