Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Արիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքին Վարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքում Էփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերը Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջ Բրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ 

Շվեդիայի Հայ դատը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալուն

Քաղաքական

Շվեդիայի Հայ դատի հանձախումբը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալու հարցում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արշակ Գավաֆյանը:

«Քառօրյա պատերազմը որոշակիորեն փոխեց մեր գործողությունների շեշտադրումը: Հայ դատի հանձնախմբերը միշտ էլ իրենց օրակարգում ունեցել են Արցախի միջազգայինորեն ճանաչման հարցը: Այսօր այդ գործընթացը ոչ միայն նոր թափ պետք է ստանա, այլև տարբեր ուղղություններով ևս պետք է աշխատանք տարվի: Մասնավորապես, ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության գնահատականների հարցում: Այդ գնահատականներում կամ հայտարարություններում հիմնականում հավասարության նշան է դրվում, այսինքն' կոչերը երկու կողմին են ուղղվում: Այժմ պետք է մեր ջանքներն ավելացնենք, որ այդ մոտեցումը փոխվի»,- ասաց Արշակ Գավաֆյանը:

Դրանից բացի, Արշակ Գավաֆյանի կարծիքով, ջանքերը պետք է ավելացնել Ադրբեջանի վայրագ գործողությունները միջազգային հանրության կողմից դատապարտելու առումով:

«Այդ վայրագությունները հիշեցնում են ծայրահեղ իսլամիստների ձեռագիրը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կամ Սումգայիթի ջարդերը: Ակնհայտ է՝ այն, ինչ տեսանք քառօրյա պատերազմի ժամանակ, նախկինում եղած վայրենի արարքների շարունակությունն է: Հայոց բանակի զինվորին գլխատելը, քաղաքացիական անձանց թիրախավորելը, ծերերի ականջները կտրելը. միջազգային հանրությունը չպետք է այդ վայրագությունների վրա աչք փակի»,- ասաց Արշակ Գավաֆյանը: Նա նշեց, որ այդ հարցերի հետ կապված առաջիկայում պաշտոնական նամակներ կուղարկվեն Շվեդիայի համապատասխան գերատեսչություններին: Արշակ Գավաֆյանը նկատեց, որ Եվրոպան ունի սկզբունքներ, բայց միշտ չէ, որ դրանք հարգվում են:

«Իրենք շատ լավ ընդունում են Արցախի իրավունքները, սակայն չեն արտահայտվում, հավասարության նշան են դնում կողմերի միջև: Պատճառը շահն է: Իհարկե, մենք չենք հուսահատվում և շարունակում ենք աշխատել, առաջիկայում մեր ջանքերն ավելացնելու ենք, բայց կարծում եմ, որ պետք է մի բան պարզ լինի բոլորի համար: Մեր երաշխիքը մնում է մեր բանակը: Նույնիսկ, եթե վաղը Ադրբեջանը որևէ փաստաթուղթ ստորագրի, միևնույն է դա երաշխիք չէ, և մենք չենք կարող նրան վստահել: Կրկնում եմ, մեր միակ երաշխիքը բանակն է, դա նշանակում է, որ պետք է հզորացնենք մեր բանակը»,-ասաց Արշակ Գավաֆյանն' ավելացնելով, որ բանակի հզորացման հարցը շեշտադրվեց նաև Արցախում կայացած Հայ դատի հանձնախմբերի համաժողովին:

Ընդգծվեց, որ պետք է մոբիլիզացնել ունեցած ներուժը բանակը հզորացնելու համար: Ըստ նրա' քայլեր պետք է ձեռնարկվեն նաև Հայաստանում' բյուջեի ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու համար: Ի դեպ, այս օրերին Շվեդիայում հանգանակություն է իրականացվում Արցախին աջակցելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր էԹրամփի և Ռյուտեի ուղերձը Մոսկվային՝ պատերազմը չպետք է ընդլայնվիՆոր BYD Tang-ը՝ ավելի ցածր գնով․ մինչև 691 ձիաուժ հզորությունԵրևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու էՈստիկանները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն՝ կանխելով վտանգավոր զարգացումները Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՊայթյունից փլուզվել են շենքի հարկերը․ Ալթայում երկրորդ զոհին են հայտնաբերելՓոթորկի վտանգ՝ ԱՄՆ-ում․ Նյու Ջերսիի ամբողջ տարածքում արտակարգ դրություն էԶախարովա․ TRIPP նախագիծը չպետք է ոտնահարի Ռուսաստանի և Իրանի շահերըԹուրքիայի S-400-ը, Պեկինի զգուշացումն ու ՆԱՏՕ-ի ծրագրերը․ ի՞նչ վտանգավոր խաղ է սկսվում (տեսանյութ) Երկու մեքենայի բախում՝ 12 զոհով․ ծանր վթար Ալժիրի հարավուԿրակը կլանում է Ֆլինդերս կղզին․ վեց տուն վնասվել կամ ավերվել էԴավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ. փաստաբան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՈսկու հանքը՝ ջրի տակ․ Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 16-ի2028-ից երեխայի խնամքի նպաստը կլինի համահարթ. օրինագիծՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ չորս վիրավոր՝ ծայրահեղ ծանրArmenian Collection Monte-Carlo 2026 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՐԸ ՄՈՆԱԿՈՅՈՒՄ 2026 (տեսանյութ) Կահիրեի մայրուղին վերածվել է կրակե թակարդի․ 31 զոհ, 21 վիրավոր
Ամենադիտված