Այսպիսի ընտրակարգով ընտրությունների գնալը նշանակում է՝ մեր երկրում վաղն արյունահեղություն է լինելու. պատգամավոր
Քաղաքական
Մենք ընդունում ենք մի Ընտրական օրենսգիրք, որը ճակատագրական է լինելու Հայաստանի և բոլոր քաղաքական ուժերի համար: Նման կարծիքի է Ազգային Ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ պատգամավորն այն կարծիքին է, որ պատգամավորները պարզապես չեն հասցրել ծանոթանալ, թե իրենց առաջարկություններն ինչպես են տեղ գտել հոդվածներում, քանի որ քիչ առաջ են փաթեթը ստացել.
«Այստեղ կան խայտառակ հոդվածներ, որոնք պետք է քաղաքական կամքով որոշում կայացնենք, համամասնական ընտրակարգը դրել եք և մեծամասնականով մորթում եք: Այսպիսի ընտրակարգով գնալ ընտրությունների՝ մեր երկրում վաղն արյունահեղություն է լինելու: Չի կարող մի քանի հազար մարդու անուն գրվել ընտրացուցակներում և այս սկզբունքով գնալ, թույլ տվեք քննարկենք, հասկանանք՝ ինչպես ենք առաջ գնալու»,- ասաց Բիշարյանը:
Շարմազանովը հորդորեց Բիշարյանին խոսել միայն վարման կարգի մասին և ոչ թե բովանդակային, ինչի հետ պատգամավորը չէր համաձայնում և խոսափողն անջատած ժամանակ էլ դեռ գոռգոռում էր նիստերի դահլիճում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ