Դավիթ Հարությունյանն իր մեյլը չի ստուգել
Քաղաքական
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլեկտրոնային փոստին բավականին շատ հաղորդագրություններ է ստացել կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված. տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:
Սակայն նա դեռ չի ստուգել իր մեյլը և չգիտի՝ ընդդիմությունի՞ց են նամակներն ուղարկվել, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ կառավարության անցած նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր արել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ուղարկել կոնկրետ առաջարկներ:
Նրա էլեկտրոնային փոստի հասցեն է [email protected]:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ