«Բորուսիայի» բոլոր խաղացողները ինձ հասկացան. Հումելսը թիմը լքելու մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը անդրադառնալով «Բավարիայի» կազմը համալրելուն նշել է, որ դորտունդյան թիմի ֆուտբոլիստները իրեն չեն քննադատել:
«Ես կզգամ թիմիս կարիքը: «Բորուսիայում» շատ ֆուտբոլիստեր կան, որոնց հետ խաղացել եմ երկար տարիներ: Մեզ մոտ տիրում էր հիանալի մթնոլորտ: Այս թեմայի շուրջ խոսել եմ թիմակիցներիս հետ և ճնշում չեմ զգացել: «Բորուսիայի» բոլոր խաղացողները ինձ հասկացան և խորհուրդներ տվեցին: Դրանք շատ յուրահատուկ պահեր էին», - Հումելսի խոսքը մեջբերում է tz-ը:
Հիշեցնենք, որ Հումելսը մյունխենյան թիմին կմիանա այս ամռանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու