Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Էրդողանին կզայրացնեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի քայլերը. The Financial Times

Համաշխարհային Մամուլ

Գերմանիայի խորհրդարանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին ուղղված քայլերը, որը հավանաբար կզայրացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կսպառնա փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա փխրուն գործարքին, գրում է The Financial Times-ը:

Հունիսի 2-ին նախատեսված քվեարկությունը տեղի կունենա էրդողանի հասցեին ուղղված գերմանացի երգիծաբանի վիրավորական բանաստեղծության շուրջ ստեղծված դիվանագիտական սկանդալի և փախստականների վերաբերյալ գործարքում կենտրոնական բաղադրիչ հանդիսացող Շենգենյան գոտում թուրքերի համար առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքի վերաբերյալ ԵՄ-ում աճող մտահոգությունների ֆոնին:

Այս քայլը կարող է է՛լ ավելի բարդացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինտենսիվ ջանքերը՝ հանգստացնել Էրդողանին և համոզել նրան դադարեցնել փախստականների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը տապալելու սպառնալիքները։

Մերկելը կարող է հաջորդ հանգստյան օրերին ևս մեկ անգամ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ. նա պետք է այցելի Ստամբուլ՝ ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու համար:

Բունդեսթագն սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը դեռ անցած տարի Ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ, բայց անգամ 2015 թվականի ապրիլին խորհրդարանական թեժ բանավեճից հետո Մերկելի կառավարությունը դիմադրեց քվեարկություն անցկացնելու ընդդիմադիր Կանաչների կուսակցության ջանքերին:

Անգամ փախստականների ճգնաժամից առաջ Մերկելը մտահոգված էր թուրք-գերմանական հարաբերություններին սպառնացող պոտենցիալ վտանգի պատճառով:

Այնուամենայնիվ, կառավարությունն անցած տարի որոշել է, որ այլևս չի կարող շարունակել իշխող կոալիցիայի տանող գիծը և անտեսել Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հնչեցվող հայտարարությունները, այդ թվում՝ Հռոմի պապի կողմից:

Կանաչների կուսակցության հետ բանակցություններից հետո Քրիստոնեա- դեմոկրատական միություն- Քրիստոնեա- սոցիալական միության՝ CDU/CSU-ի և Սոցիալ- դեմոկրատական կուսակցության՝ SPD-ի ղեկավարները համաձայնել են պաշտպանել Ցեղասպանության մասին որոշումը: Սա նշանակում է, որ այն գրեթե անկասկած կընդունվի:

Չնայած տեքստը դեռ չի հրապարակվել, օրակարգը ներկայացնող տեքստն արդեն պարզ է դարձնում մտադրությունները. «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին»:

Քվեարկության հետաձգումը նշանակում է, որ այն տեղի է ունենում անգամ շատ ավելի անհարմար ժամանակ, քան մեկ տարի առաջ էր: Այնուամենայնիվ, Կանաչների կուսակցության՝ թուրքական ծագմամբ ղեկավարներից Չեմ Օզդեմիրը Bild Am Sonntag թերթին ասել է. «Շատ հնարավոր է, որ Անկարայում զայրույթի ալիք կլինի: Բայց Բունդեսթագը թույլ չի տալիս իրեն շանտաժի ենթարկել Էրդողանի նման բռնակալի կողմից»:

Շատ պատգամավորներ արդեն զայրացած են այն առնչությամբ, որ Մերկելը թույլ է տվել անցած ամիս քրեական գործ հարուցել երգիծաբան Յան Բեմերմանի դեմ, ով բանաստեղծություն էր ընթերցել՝ մեղադրելով Էրդողանին կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալու և «մանկական պոռնո նայելիս քրդերին հարվածելու և քրիստոնյաներին ծեծելու» համար։

Գերմանիայի քաղաքական առաջնորդները նաև իրենց վերապահումն են հայտնել առանց վիզայի ռեժիմի պլանի առնչությամբ՝ պնդելով, որ Թուրքիան պետք է նախ կատարի պայմանները, այդ թվում՝ իր հակաահաբեկչական օրենքների բարեփոխումը: Էրդողանը սպառնացել է վերաբացել Թուրքիայի սահմանները Հունաստան ուղևորվող փախստականների համար, եթե չստանա առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված