«168 ժամ». ԱՊՊԱ գործակալություններն ավելի քան 50 տոկոս շահույթ ունեն
Հայկական Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է.
«2016 թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոապահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811,7 մլն դրամ: Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների՝ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424:
Մարտի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով:
Հատուցման միջին չափը 2016-ի մարտի դրությամբ կազմել է 200,204 ՀՀ դրամ: 2016 թվականի մարտի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49 տոկոս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից