«Իրավունք». Եզդի քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը կմնա կալանքի տակ
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը՝ փոխել գրավով ազատ արձակելուն մերժել է նաև Վերաքննիչ դատարանը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ջնդի Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նկատելով. «թե ինչն է պատճառը, որ մինչ օրս որևէ հիմնավորում չկա պաշտպանյալիս կալանքի տակ պահելու համար, սակայն նա շարունակում է մնալ այդ վիճակում, դեռ պարզ չի մեզ համար։ Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը չի էլ փորձում հարցաքննել մի շարք վկաների։
Հիշեցնենք, որ Ջնդի Ամարյանը մեղադրվում է շորթման մեջ։ Սակայն Ջնդիի կալանավորումը եզդիական համայնքում աղմուկ Է առաջ բերել այն պնդմամբ, թե մեղադրյալը տվյալ պահին, առհասարակ, տվյալ վայրում չի եղել, կան դա պնդող բազում վկաներ, որոնց չեն Էլ հարցաքննում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից