Մանվել Գրիգորյանի օգնականը պատմում է Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին
Հասարակություն
Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց օրերս Արցախում տեղի ունեցած միջադեպը: Ըստ մամուլի հրապարակումների՝ գեներալ Մանվել Գրիգորյանը և իր անվտանգության աշխատակիցները դիրքեր բարձրացող զինվորականներին հայհոյել է և սպառնացել:
«Գրիգորյան Մանվելի ղեկավարությամբ շարասյուն չի եղել: Եղել է գեներալի մեքենան, հետևից «ՎԱԶ 21-06», որի մեջ ես եմ եղել և զինվորական «Ուազը»: Ճանապարհին կանգնած է եղել երկու մեքենա՝ դռները բաց: Գեներալը փորձել է շրջանցել և մոտենալով մեքենաներին՝ հորդորել է չփակել ճանապարհը: Մեքենաների մեջ եղել են շարքային քաղաքացիներ: Զինվորականներ չեն եղել: Այդ ճանապարհին եղել են շինարարական աշխատանքներ, երևի այդ աշխատանքներն իրականացնող մարդիկ են եղել»,- ներկայացրեց Մեսրոպ Մանուկյանը: Այն հայտարարությունները, թե գեներալ Մանվել Գրիգորյանին և ԵԿՄ-ականներին դուրս են արել Հադրութից, բացարձակ սուտ է: ԵԿՄ-ականներն այլ վայրում են դիրքավորվել. «Հադրութի վարչակազմի ղեկավարը երկու ժամ համոզում էր գեներալին, որ դուրս չգայինք այնտեղից»:
Մեսրոպ Մանուկյանը կասկածի տակ դրեց Արցախի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը, ով այդ միջադեպի վերաբերյալ հայտարարել է, թե մանրամասներին չի տիրապետում, բայց դատապարտում է նման պահվածքը: «Ղարաբաղում պետական պաշտոնյան, եթե իրեն նման բան է թույլ տալիս, ես այդ պետական պաշտոնյայի աշխատելաոճը չեմ հասկանում: Ես կասկածի տակ եմ դնում նրա պրոֆեսիոնալիզմը»,- ասաց Մանուկյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան