Ինչպե՞ս կարելի է լեգենդար գեներալին կոխել ցեխը, մենք էլ ձեն չհանե՞նք
Հասարակություն
ԵԿՄ վարչության անդամ, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը նշում է՝ ստահոդ տեղեկությունները, որոնք տարածվում են, թշնամու ջրաղացին ջուր լցնել է:
«Գեներալ Մանվել Գրիգորյանից մինչև այսօր սարսափում է ադրբեջանական բանակը: Նա ստրատեգ է, ճամփա ունի անցնելու: Նրանք գիտեն, որ Մանվել Գրիգորյանը, եթե ասեց՝ անելու է: Զորավարն Արցախի պաշտպանական բանակի հզորացման համար անձնական ներդրում է կատարում, երկրապահ կամավորականներով հզորացնում է բանակը: Հայ ժողովուրդը պետք է ամբողջությամբ համախմբվի, միասնաբար ով ինչ կարող է ներդրել, հզորացնենք Արցախ աշխարհը, հզորացնենք Հայոց բանակը, ծաղկեցնել Արցախը, վեր խոյացնենք առաջին քաղաքը՝ Տիգրանակերտը»,- ասաց գեներալ մայորը: Նա հավելեց, որ պետք է աշխարհին ցույց տալ, որ մենք կանք, մենք ապրում ենք:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Վլադիկ Աբրահամյանն ասում է՝ այսօր լեգենդար հրամանատարին ուզում են հողին հավասարեցնել, որպեսզի ադրբեջանական, թուրքական թերթերը գրեն՝ «ո՞վ է գեներալը, ի՞նչ գեներալ»: «Նրանք բոլորը թշնամիներ են, օձի ճտեր: Ինչպե՞ս կարելի է լեգենդար գեներալին նման կերպ փնովել: Զինվորին, կամավոր կռվող զինվորին, ազգային հերոսին, նման բան ասել չի կարելի: Նրանք գնում են կռվելու, նրանք գիտեն, որ գնում են պատերազմ՝ մեռնելու: Այսօր մեր հերոսներին կոխեն ցեխը ու հանեն, մենք էլ ձեն չհանե՞նք: Գեներալը սրբություն է: Հերիք է մենակ գեներալն այնտեղ նստի, ու Ադրբեջանը սարսափում է»,- բավական վրդովված ելույթ ունեցավ ազատամարտիկը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ