Հանդիպումը լավ հնարավորություններ է ստեղծում բովանդակային բանակցություններ սկսելու համար. Մամեդյարով
Քաղաքական
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Վիեննայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անցկացված բանակցությունների արդյունքները, հաղորդում է Trend-ը:
«Համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություն են ստեղծում հակամարտության կարգավորման վերաբերյալ քաջ հայտնի փուլային մոտեցման հիման վրա բովանդակային բանակցություններ սկսելու համար:
Այդ բանակցությունները պետք է անցկացվեն հնարավորինս արագ և արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց և միջազգային հանրության ակնկալիքները՝ կապված էական արդյունքների հետ»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին