Եվրամիությունում կկառուցեն նոր ատոմակայաններ. Spiegel
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովը մտադիր է արագացնել Եվրոպայում ատոմային էլեկտրակայանների կառուցումը, պատճառներից մեկը Ռուսաստանից էներգետիկական կախվածությունից ազատվելու փորձն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Spiegel-ը՝ վկայակոչելով հանդեսի տրամադրության տակ հայտնված զեկույցը:
«2022 թվականին Գերմանիայում շահագործումից պետք է հանեն վերջին ատոմակայանը: Եվրոպայում, ընդհակառակը, այս վիճելի տեխնոլոգիայի զարգացումը Եվրահանձնաժողովի կամքով կուժեղացնեն»,- գրել է գերմանական թերթը:
Եվրամիությունը պետք է պաշտպանի միջուկային ոլորտում իր տեխնոլոգիական գերազանցությունը, ուստի ԵՄ-ի անդամները պետք է ամրապնդեն համագործակցությունը նոր ռեակտորների հետազոտման, մշակման, ֆինանսավորման և կառուցման ոլորտում, ասված է զեկույցում:
Spiegel-ի տվյալներով՝ այդ փաստաթուղթը հիմք կծառայի Եվրահանձնաժողովի ապագա միջուկային քաղաքականության համար:
Անունները չհայտնած ինսայդերների տեսակետով, որոնց վկայակոչում է թերթը, կան այդ քաղաքականության երկու հիմնական դրդապատճառներ. ռուսական էներգիայից կախվածությունը կրճատելու փորձը և մթնոլորտ CO2-ի արտանետումների քանակությունը նվազեցնելու ցանկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում