Բուրգի գործով Վանոյի Արտակ կոչեցյալն իր հետևից շատ մարդ է տանելու. Ուրիխանյանի հայտարարությունը՝ Analitik.am-ի վերաբերյալ (տեսանյութ)
Հասարակություն
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոստացել էր, որ այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին Analitik.am կայքի գործով հանդես էր գալու բացահայտող հայտարարությամբ և անուններ էր հնչեցնելու։
«5-րդ տարին է սկսում, ինչ ես խորհրդարանում քվեարկում եմ բացառապես ժողովրդի շահից, քննադատում եմ թալանն ու անարդյունավետ կառավարումը, նշում եմ թվեր, ընդգծում փաստեր։ Արտաքին հարթակներում էլ ներկայացնում եմ երկրիս շահը։ Գեթ մեկ մարդու չեմ վիրավորել։ Ուստի, ո՞րն է պատճառը ինձ ու թիմակիցներիս զրպարտելու, անձնական կյանքից տեղեկություն պեղելու և վիրավորելու։ Որ չխոսե՞մ, չխոսե՞մ պետական փողերի մսխումից, թե՞ որ ելույթներս չնպաստեն ապաշնորհների հրաժարականին, թե՞ որ վարկանիշս չաճի։ Նպատակը լռեցնե՞լն է, թե՞ համ լռեցնելը և շորթելով փողեր աշխատելը։ Ի՞նչ է նշանակում 6 անգամ ասուլիսի հրավիրել, որից հրաժարվում եմ և հետո գրել, որ պատգամավորը կապրիզներ է անում պատերազմից առաջ՝ թեմա տալով ադրբեջանական լրատվամիջոցներին։ Պարզվեց, որ սրանց թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան։ Շորթողին զոհ են սարքել։ Այդ խումբը գործում է փնթի, հետքեր է թողել ամեն տեղ։ Նախաքննությունը տիրապետում է մանրամասներին։ Բուրգի գործով Վանոյի Արտակ կոչեցյալն էլ այս անգամ իր հետևից շատ մարդ է տանելու»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ