Արբանյակների նկարահանումներն առայժմ չեն հաստատում EgyptAir-ի ինքնաթիռում պայթյունի վարկածը
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան արբանյակներից ստացված տվյալները պայթյուն չեն ֆիքսել EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռում: Այդ մասին Reuters-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:
Գործակալության հետ զրուցած պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ն չի բացառում ահաբեկչության, ինչպես նաև մեխանիկական անսարքության վարկածները: Սակայն նրանք հայտնել են, որ արբանյակներից ստացված լուսանկարների և այլ տվյալների նախնական ուսումնասիրությունը չի վկայում ինքնաթիռում խոշոր պայթյունի մասին:
Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում