Նավալնին դատապարտվել է 15 օրվա ազատազրկման
Ռուսաստան
Մոսկվայում դատարանը 15 օրվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկին` Ալեքսեյ Նավալնիին` ոստիկանության աշխատակիցներին դիմադրելու համար։
Անցած 4 օրերի ընթացքում Նավալնին մի քանի անգամ ձերբակալվել էր. նախ «միլլիոնների երթի» ժամանակ` մայիսի 6-ին, ապա` Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիր ակտիվիստների «անժամկետ զբոսանքների» ընթացքում։
Վերջին անգամ նա ձերբակալվել էր այսօր` առավոտյան, մոսկովյան մետրոյի` Բարիկադնայա կայարանի հարևանությամբ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)