Ռուսաստանը միայնակ կոչնչացնի ահաբեկիչներին, քանի որ ԱՄՆ հրաժարվել է. Press TV
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է միասին օդային հարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկիչներին, սակայն Վաշինգտոնը հրաժարվել է նման առաջարկից: Մոսկվան պատասխանեց, որ նման դեպքում զինյալների դեմ միայնակ կպայքարի և կսկսի հարվածել այն խմբավորումներին, որոնք վայր չեն դնի իրենց զենքերը մինչև մայիսի 25-ը, հաղորդում է Press TV-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է տալիս ոչնչացնել ահաբեկչական խմբավորումներին՝ սկսած մայիսի 25-ից, եթե նրանք չմիանան Սիրիայում զինադադարին: Ավելի վաղ, Վաշինգտոնը մերժել էր Մոսկվայի՝ գրոհայիններին համատեղ օդային հարված հասցնելու առաջարկը:
Սիրիայի կառավարության խնդրանքի համաձայն՝ Ռուսաստանն արդեն իրականացրել է մի շարք ավիահարվածներ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում