«Նացիստական ֆունդամենտի» վրա ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ բազա է կառուցում. Press TV
Համաշխարհային Մամուլ
Բալթիկ ծովի ափին սկսվել է ՆԱՏՕ-ի բազայի շինարարությունը՝ Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման շրջանակներում: Այդ վայրում նախկինում եղել է նացիստական բազան, նշում է Press TV-ն:
Հրթիռները, որոնք հետագայում կտեղադրվեն այնտեղ, Ռուսաստանի Կալինինգրադի մարզից ընդամենը 250 կմ հեռավորության վրա կլինեն:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Ուորքը հայտարարել է, որ այդ ռազմական օբյեկտը կկարողանա պաշտպանել «ՆԱՏՕ-ի կենտրոնական և հյուսիսային աղեղները»:
Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության համակարգը իր ազգային անվտանգության համար սպառնալիք է համարում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում