Դե-էսկալացիան կարևորագույն խնդիրն է. Focus
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանն արտաքին քաղաքականության մեջ բոլոր միջոցներով փորձում է հասնել նույն նշանակության, որն ունեցել է սառը պատերազմի ժամանակներում, գրում է Focus-ը:
Երկար ժամանակ նրա առաջնորդությունը սահմանափակվում էր Խորհրդային Միության փլուզումից հետո՝ հարևան պետություններում ազդեցության ոլորտը վերականգնելու փորձերով: Երկիրը չի վախեցել օգտագործել ռազմական միջոցներ, ինչպես, օրինակ, Ուկրաինայում՝ Ղրիմի թերակղզու անեքսիայի ժամանակ, կամ ավելի վաղ, Վրաստանի հետ պատերազմում:
Սիրիական հակամարտության մեջ միջամտության շնորհիվ Մոսկվան իրեն ամրապնդված է զգում միջազգային հարթակում, և փորձում է հավասար պայմաններում խոսել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից քիչ առաջ՝ Մոսկվան կրկին ընդգծել է Եվրոպայում աշխարհաքաղաքական ազդեցության հավակնությունները, և արևմտյան ռազմական դաշինքից գործարքով ամրագրված երաշխիքներ պահանջել:
«Առավել կարևորը Ռուսաստանի նկատմամբ «վերահսկվող դե-էսլալացիան» սկսելն է»,- FOCUS Online-ին հայտնել է Գերմանիայի դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը: «Եթե դա մեզ չհաջողվի, ապա երկրորդ միջադեպն, ինչպիսին է խոցված կործանիչն է, կարող է հանգեցնել բավականին վտանգավոր լարվածության»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում