Թուրքիան պետք է ԱՄՆ-ին՝ «Պուտինի ագրեսիան» դադարեցնելու համար. Hill
Համաշխարհային Մամուլ
Մինչ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր ազդեցության ոլորտը Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, իսկ ԻՊ-ի դեմ գլոբալ պայքարը շարունակվում է, աշխարհում անվտանգության համար առավել կարևոր է դառնում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը, գրում է Hill-ը:
Ինչպես հաղորդվում է հոդվածում, Վլադիմիր Պուտինը պարտավորվել է վերականգնել Ռուսաստանին՝ որպես համաշխարհային գերտերություն: Ըստ հեղինակի՝ դա կարելի է տեսնել վերջին քայլերից, որոնք ձեռնարկված են երկրի կողմից ռազմական ոլորտում:
Ռուսաստանի գործողությունները Վրաստանում, Ղրիմում, Ուկրաինայի արևելքում, Սիրիայում և Հայաստանում ցույց են տվել, որ «Պուտինի ագրեսիան ու նրա ազդեցության աճը պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ», պնդում է պարբերականը:
«Օգնելով կանխարգելել հնարավոր սպառնալիքները Ռուսաստանի կողմից», Թուրքիան հանդես է գալիս որպես կենսական կարևոր նշանակություն ունեցող պետություն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական կառույցի համար: Հետևաբար, ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է նույնիսկ ավելի սերտորեն համագործակցեն, քան արել են մինչև հիմա՝ պայքարելով ԻՊ-ի և ահաբեկչության դեմ: Ոչ մի այլ գործընկեր երկիր այժմ չունի մեծ նշանակություն է ԱՄՆ-ի համար, քան Թուրքիան, ընդգծում է Hill-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում