Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Զինվորների մեծ մասը երիտասարդ է, ավելի երիտասարդ, քան ինքը՝ հակամարտությունը. IntelliNews-ը՝ ԼՂ-ի դանդաղընթաց պատերազմի մասին

Համաշխարհային Մամուլ

bne IntelliNews կայքի լրագրողը Լեռնային Ղարաբաղ է այցելել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հովանավորությամբ։ Հոդվածի հեղինակ Մոնիկա Էլենան գրում է.

«Թալիշ գյուղի 400 բնակիչ ստիպված էին փախչել ապրիլին 2-ին, երբ Ադրբեջանի ծանր հրետանին սկսեց հարվածներ հասցնել գյուղի ուղղությամբ, ինչից հետո ընթացող բախումների հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվեց և հարվածային ալիքներ փոխանցեց ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանով:

Ավելի քան երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը թակարդված են դանդաղընթաց պատերազմի մեջ, և հիշեցնում, որ հակամարտությունը Խորհրդային միության փլուզումից հետո առաջացած «սառած հակամարտություններից» մեկն է։  Հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն այդպես էլ չեն կարողացել կտրել գորդյան հանգույցը:

Թալիշի մոտակայքում է գտնվում շփման գիծը, որը բաժանում է «տարածքային ամբողջականության» ձգտող ադրբեջանցիներին և ինքնորոշման սկզբունքը պաշտպանող Ղարաբաղի հայերին: Այն նաև քրիստոնյա հայերի և մահմեդական ադրբեջանցիների միջև սահմանն է, չնայած, ինչպես շտապում է ընդգծել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, «սա երբեք կրոնական հողի վրա առաջացած հակամարտություն չի եղել»:

Պետք է մոռանալ բարձր տեխնոլոգիաներով պատերազմների մասին. սա ընդամենն իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նյարդերի սպասման խաղ է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի նմանությամբ խրամատներում գտնվող զինվորների համար:

Ականների մասին նախազգուշացնող նշանը հիշեցնում է, որ այս տարածաշրջանում է հարյուրավոր կյանքեր խլած և աշխարհում ականների ու չպայթած սարքերի ամենաբարձր առկայությունը՝ Halo Trust-ի տվյալների համաձայն: Զինվորների մեծ մասը երիտասարդ է, ավելի երիտասարդ, քան ինքը՝ հակամարտությունը, և նրանցից քչերն են, եթե կան առհասարակ այդպիսիք, երբևէ ադրբեջանցի տեսել»,- գրում է հոդվածագիրը:

Հեղինակը նշում է, որ շատ են նաև Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից և այլ երկրներից ժամանած կամավորները:

«Մենք խաղաղություն ենք ցանկանում և սովորել ենք այն պաշտպանել զենքով»,- կայքը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքերը:

Հոդվածագիրը գրում է, որ փորձագետները մտավախություն ունեին, որ ուժգին սրացում կլինի՝ հաշվի առնելով 2014 թվականի վերջից ընդհարումների աճող թիվը: Ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարն իր հերթին շատ անկայուն է մնում:

Հեղինակը մայիսի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ու վերսկսված բանակցություններն անվանում է փոքր քայլ, բայց պոտենցիալ հնարավորությամբ՝ մեծ ցատկ:

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զինված հակամարտության և հակամարտության կառավարման ծրագրի տնօրեն Նեյլ Մելվինը զգուշավոր է մնում: Նա նշում է, որ տասնամյակներ շարունակ Բաքուն դիմադրել է ստատուս քվոյի ինստիտուցիոնալացմանը, մինչդեռ Երևանը փորձել է պահպանել այն, որպեսզի 1990-ականների պատերազմի ձեռքբերումները դե ֆակտո իրականություն դառնան:

Երևանն ու Բաքուն մեկ ընդհանուր բան ունեն՝ Մոսկվայից դժգոհություն: Երկու կողմերին զենք վաճառելով և Հայաստանում ռազմաբազա ունենալով՝ Կրեմլը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ: Վիեննայի գագաթնաժողովը նաև ընդգծեց մեկ այլ կարևոր գործոն՝ Ստեփանակերտի իշխանությունները հրավիրված չէին:

«Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանա պաշտպանել իր սեփական շահերը բանակցային գործընթացում»,- կայքը մեջբերում է ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերը:

Ստեփանակերտում հյուրանոցներն ընդունում են տարհանված գյուղերից մինչև 4000 մարդու։ Ավստրալահայ գործարարի կողմից հիմնված «Նաիրի» հյուրանոցի միջանցքներից և սենյակներից լսվում է խաղացող երեխաների ձայնը:

«Անխուսափելիորեն, խաղաղ բնակչությունն է, որ վճարում է ամենաբարձր գինը՝ փորձելով պահպանել նորմալ կյանքի զգացողությունը»,- եզրափակում է հոդվածագիրը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված