Հավասարակշռություն պահելով ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև՝ Վրաստանը շարժվում է դեպի փակուղի. Le Monde
Համաշխարհային Մամուլ
Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունները ոմանք երազանքի իրականացում են անվանում, մյուսները՝ «մխիթարող մրցանակ»: Ինչպես գրում է Le Monde-ը, Արևմուտքն ինքն է սառեցնում վրացիների եռանդը, որոնք տրամադրված են ինտեգրման, իսկ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետությունում:
Սակայն, նշում է Le Monde-ը, այդ հեռանկարը, կարծես, «ավելի քան հեռավոր» է թվում: Զորավարժությունների մեկնարկից երկու շաբաթ առաջ՝ ՆԱՏՕ-ին կից ԱՄՆ ներկայացուցիչը զգուշացրեց Վրաստանին, որպեսզի նա չսպասի դաշինքի ընդլայնմանը «առաջիկա տարիներին, եթե ոչ ավել»:
Վարշավայում նախատեսվող գագաթնաժողովի ժամանակ Թբիլիսին կարող է ապավինել միայն «համագործակցության խորացմանը»: Այսպիսով, համատեղ զորավարժություններն ավելի շուտ նման են «մխիթարող մրցանակի», ինչպես արտահայտվել է եվրոպական դիվանագետներից մեկը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում