Ադրբեջանական գազը չի ազատի Եվրոպան ռուսականից. Washington Times
Համաշխարհային Մամուլ
5 մլրդ դոլար արժողությամբ Տրանսադրիատիկ գազամուղը, որի վրա համատեղ աշխատում են Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Իտալիայի և Ադրբեջանի ընկերությունները, պետք է գործարկվի 2020 թվականին, գրում է The Washington Post-ը: Դա մշակման փուլում գտնվող 195 նախագծերից մեկն է, որոնք կոչված են ԵՄ-ի էներգետիկ աղբյուրներն ու ենթակառուցվածքն ընդլայնելուն:
Սպասվում է, որ գազատարը կարող է գազ մատակարարել Եվրոպայի հարավ-արևելքում գտնվող 7 մլն տնային տնտեսություններին: Բացի այդ, չի բացառվում դրա հետագա ինտեգրումը ցանցի հետ, որը սպասարկում է Արևմտյան Եվրոպան:
Խոսվում է այն մասին, որ Վլադիմիր Պուտինը գոհ չէ նոր գազամուղի մտքից: Սպասվում է, որ էներգետիկ հարցը Ռուսաստանի նախագահի Հունաստան կատարվելիք այցի ընթացքում քննարկման գլխավոր թեման կլինի: Ինչպես հիշեցնում է թերթը, Մոսկվան նախատեսում էր կառուցել սեփական խողովակաշարը, որն անցնելու էր Թուրքիայի, կամ Բուլղարիայի միջով դեպի Հունաստան և Իտալիա: Սակայն, այդ պլաններից ստիպված հրաժարվել էին՝ պայմանավորված Անկարայի հետ լարված հարաբերություններով և Բրյուսելի կողմից նախագծի բուլղարական մասի արգելափակմամբ:
Եթե նախագծի բոլոր հովանավորների հույսերն իրականանան, ապա Տրանսադրիատիկ գազամուղը կկարողանա նվազեցնել «մայրցամաքի տագնապալի կախվածությունը Ռուսաստանից», նշում է պարբերականը: Սակայն շատերը կասկածում են, որ այդ խողովակաշարը կդիմանա ֆիզիկական, տնտեսական և աշխարհաքաղաքական լարվածությանը, որին նա ստիպված կլինի բախվել:
Լեյդենի համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ Վասիլեոս Կարակասիսը հայտնել է, որ ենթադրվող գազի ծավալը, որն Ադրբեջանը պատրաստվում է Եվրոպային մատակարարել, համադրելի չէ ծավալի հետ, որը մատակարարում է Ռուսաստանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում