Դատարանն անփոփոխ թողեց Սերգեյ Ուդալցովի նկատմամբ վարչական կալանքի որոշումը
Ռուսաստան
Այսօր Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել ընդդիմադիր «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովի նկատմամբ վարչական կալանքի որոշումը, ով ձերբակալվել էր չորեքշաբթի գիշերը` Մոսկվայում, ընդդիմադիր «անժամկետ զբոսանքների» ժամանակ։
Ավելի վաղ Ուդալցովի փաստաբանը բողոքարկել էր 15-օրյա վարչական կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը։
Ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկի` Ալեկսեյ Նավալնիի, ձերբակալման մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու վերաբերյալ լուրերը, երեկ BBC-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Նավալնիի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը։
Մեկ օր առաջ, դատարանն ընդդիմադիր շարժման առաջնորդներին մեղավոր էր ճանաչել իշխանության ներկայացուցիչներին չենթարվելու մեջ։
Ներկա դրությամբ, Մոսկվայի հարավում գտնվող ժամանակավոր մեկուսարանի մոտ` որտեղ պահվում են Ուդալցովը և Նավալնին, ընդդիմադիրները սպիտակ ժապավեններով պիկետ են անցկացնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)