Ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը. Deutsche Welle
Համաշխարհային Մամուլ
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանն անդրադարձել է Deutsche Welle-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշեֆը:
Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ Կուդաշեֆն ընդգծել է, որ որևէ սխալ բան չկա նրանում, որ խորհրդարանականները բանաձևում օգտագործել են «ցեղասպանություն» եզրույթը: Նրա խոսքով՝ հարցը նրանում է, թե ինչո՞ւ է Գերմանիայի խորհրդարանն այդ քայլին գնացել, ո՞րն է պատճառը:
«Թուրքերը պետք է ըմբռնեն, որ զանգվածային կոտորածները ցեղասպանություն է եղել, և որ այդ ցեղասպանությունը իրենց պատմության մի մասն է, որի հետ պետք է հաշտվել: Նրանք բոլորը պետք է ունենան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որում նկարագրված է, թե ինչ տառապանքներ է կրել հայ ժողովուրդն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ վեպի ընթերցանությունը պետք է պարտադիր լինի բոլոր դպրոցներում»,- գրել է Կուդաշեֆը:
Նա հավելել է, որ թուրքերը պետք է առերեսվեն իրենց անցյալին, իսկ դա նրանց փոխարեն Գերմանիայի խորհրդարանը չէ, որ պետք է անի: «Գերմանիան իր անցյալին առերեսվելու առումով կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար»,- ասում է հոդվածագիրը:
Գերմանական հայտնի պարբերականի գլխավոր խմբագիրը նշում է, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը բարոյական առումով արժանապատիվ քայլ է, ինչպիսին եղել է մի քանի տարի առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում