Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին 

ՊԵԿ-ի պարզաբանումը «ԼՈՒՐԵՐ.com»-ի հրապարակման վերաբերյալ

Տնտեսություն

«Ի պատասխան «ԼՈՒՐԵՐ.com» կայքում հրապարակված հոդվածի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ:

Հրապարակման մեջ նկարագրվում է, որ «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը ցանկացել է ներմուծել գիտական աշխատանքներում օգտագործվող 3 կգ քաշով սարք և դրա մասը, որը նա ձեռք է բերել համացանցով՝ վճարելով 120 ԱՄՆ դոլար: Ա.Մնացականյանի ներկայացմամբ, տեսնելով սարքի փաստաթղթերը, մաքսային միջնորդը (բրոքեր) հայտնել է, որ այն հին է և անհրաժեշտ է որոշել դրա շուկայական արժեքը, ինչին Ա.Մնացականյանը համաձայնել է: Ներկայացված բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը սահմանափակվել է մաքսային ներկայացուցչի հետ իր շփումներով և բոլոր տեղեկությունները, որոնք նշված են պարբերության մեջ, քաղաքացուն տրամադրվել են մաքսային ներկայացուցչի կողմից, որը, ինչպես պարզվել է հետագայում, եղել է «Գարանտ բրոքերս» ՍՊԸ-ի աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը: Հարկ է շեշտել, որ «Գարանտ բրոքերս» ՍՊԸ-ն հանդիսանում է մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն: Բնականաբար ՊԵԿ-ը, որպես պետական կառույց, չի կարող և չպետք է պատասխանատվություն կրի մասնավոր ընկերության աշխատակցի գործողությունների կամ անգործության համար: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Աշոտ Մնացականյանն իր առջև ծառացած որևէ խնդրի կապակցությամբ չի դիմել տվյալ պարագայում ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումներ կատարող ստորաբաժանման՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան որևէ պաշտոնատար անձի:

Հրապարակման մեջ շոշափվում է, որ համաձայն ՄՄ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի՝ մաքսային հսկողության իրականացման հարցում օժանդակության տրամադրման նպատակով մաքսային մարմիններն իրավունք ունեն մասնագետներ և փորձագետներ ներգրավել պետական այլ մարմիններից: Այս առնչությամբ հայտնում ենք, որ սույն հոդվածի դրույթը կոչված է ծառայելու հատկապես այն դեպքերում, երբ մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որը չի կարող և չպետք է նեղ մասնագիտական գիտելիքներ ունենա բացառապես բոլոր ոլորտներում և բոլոր ապրանքների մասով, դիմի կոնկրետ դեպքում առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության տիրապետող մասնագետի, ինչն էլ իրականացվել է: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ փորձագետին ներգրավելու վերաբերյալ որոշումը կայացվել է հատկապես «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանի՝ 04.03.16թ. թիվ Մ-3011 դիմումի հիման վրա և այդ դիմումի ընթացքն ապահովելու համար: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի՝ 18.03.2011թ. թիվ 112101-11 հանձնարարականի համաձայն՝ վստահաբար կարելի է ենթադրել, որ քաղաքացի Աշոտ Մնացականյանի կողմից միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պաշտոնատար որևէ անձի՝ վերադաս մաքսային մարմնին դիմում ներկայացնելու մասին ցանկություն հայտնելու դեպքում, տվյալ դիմումը կընդունվեր անմիջապես և էլեկտրոնային կապուղիներով կառաքվեր ըստ նշանակության:

Աշոտ Մնացականյանը դժգոհում է, որ մարտի 4-ին, մտնելով ՀՀ ֆինանսների նախարարության առաջին հարկ, ցանկացել է ներկրված ապրանքը գնահատելու դիմում գրել, ինչին ի պատասխան, ՖՆ աշխատակիցներից մեկն առաջարկել է դիմումը լրացնել դիմացի գրախանութում: Ա.Մնացականյանի պնդմամբ, դիմումը լրացնելու համար ինքը գրախանութում սպասել է 30 րոպե՝ վճարելով 1000 դրամ: Ա.Մնացականյանը դժգոհում է ֆինանսների նախարարությունում դիմում գրելու համար անհրաժեշտ պայմանների բացակայությունից: Հրապարակման այդ մասի առնչությամբ, նշենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչական շենքում, քաղաքացիների համար հասանելի ազատ մուտքով ստեղծված է ժամանակակից բոլոր պահանջներին բավարարող սպասարկման կենտրոն, որտեղ ստեղծված են դիմումներ գրելու և ներկայացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Անկասկած, դիմում գրելու ցանկություն հայտնելու պարագայում, յուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվեր այդ նպատակով անհրաժեշտ բոլոր միջոցները: Պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ ՊԵԿ սպասարկման կենտրոնի աշխատակիցները լիազորված չեն և չեն էլ կարող դիմումատուներին խորհրդատվություն մատուցել ներկայացվելիք դիմումների բովանդակության վերաբերյալ: Այն դեպքերում, երբ դիմումատուն չի ուզում կամ չի կարող ինքնուրույն շարադրել դիմումի բովանդակությունը, նրանց խորհուրդ է տրվում դիմել նմանատիպ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունների, ինչն էլ արվել է նկարագրված դեպքում:

Ա.Մնացականյանի խոսքով, նախարարության աշխատակիցը հայտնել է, որ առկա կարգի համաձայն, դիմումն անհրաժեշտ է հանձնել հասցեատերերին: Հարկ է նշել, որ ներկայացված շեշտադրումները նույնպես որոշակիորեն աղավաղված են և չեն համապատասխանում իրականությանը. սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից դիմումատուներին (գլխավորապես հենց նրանց խնդրանքով) հաճախ հնարավորություն է ընձեռվում ընտրություն կատարել այլ մարմիններին հասցեագրված գրություններն անձամբ հասցեատիրոջը հասցնելու կամ փոստային ու սուրհանդակային ծառայության միջոցով առաքելու տարբերակների միջև, ինչն արվում է դարձյալ դիմումատուի ժամանակը խնայելու նկատառումից ելնելով: «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրենի խոսքով, ինքը հետևել է աշխատակցի խորհրդին և ուղևորվել արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն: Հրապարակման այդ հատվածում ներկայացված քննադատությունն ընդունելի է մասամբ, մասնավորապես կենտրոնի հասցեն նշված չլինելու մասով, ինչի կապակցությամբ կարվեն համապատասխան հետևություններ և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարության մասին նշագրում չլինելու վերաբերյալ պնդումին, ապա պետք է հաշվի առնել, որ համաձայն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի 07.01.2003թ. թիվ 286.210.04788 գրառման՝ տվյալ մարմնի տառացի անվանումն է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Միաժամանակ հայտնում ենք, որ ՊԵԿ-ի կողմից «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործողությունների, այդ թվում քաղաքացուն տրված ցուցումների վերաբերյալ պարզաբանումներ տրվել չեն կարող: Ինչ վերաբերում է հրապարակման այն մասին, ըստ որի, ներկրված ապրանքը գնահատելու համար Ա.Մնացականյանին և հրավիրված փորձագետին թույլ չեն տվել մուտք գործել օդանավակայանի պահեստ, հայտնում ենք, որ այս և հաջորդիվ բերված նույնաբովանդակ պարբերությունների, մասնավորապես բեռնային համալիրի տարածք մուտք գործելու, բեռնային համալիրին վճարման ենթակա գումարների, մաքսային ներկայացուցչին կամ փորձագիտական կենտրոնին վճարվելիք գումարների վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանումներ տալ և պատասխանատվություն կրել չի կարող, քանի որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բեռնային համալիրում հսկողությունն իրականացվում է նշված կազմակերպության համապատասխան ծառայության կողմից, որը ենթակա չէ ՊԵԿ-ին, իսկ փորձագիտական կենտրոնն ու մաքսային ներկայացուցիչն էլ վարում են ինքնուրույն գնային քաղաքականություն: Օրենսդրական այս կամ այն կարգավորումների առկայության նպատակահարմարության վերաբերյալ դիտողություններին արձագանքելը նույնպես դուրս է ՊԵԿ լիազորությունների շրջանակից:

ԼՈՒՐԵՐ.com կայքին առաջարկում ենք այսուհետ, նմանատիպ հրապարակումներ պատրաստելիս, համագործակցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների հետ՝ միակողմանի կարծիքներից և թյուրըմբռնումներից խուսափելու համար»: ԼՈՒՐԵՐ.com–ն առանձին հրապարակմամբ կանդրադառնա այս պարզաբանման մեջ առկա տեղեկատվությանը։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
Ամենադիտված