ՌԴ Քննչական կոմիտեն պահանջել է ձերբակալել մայիսի 6-ի անկարգությունների կազմակերպիչներին
Ռուսաստան
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հանձնարարել է մոսկովյան ոստիկանությանը պարզել մայիսի 6-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչների ինքնությունը և ձերբակալել նրանց, հայտնում է gazeta.ru-ն:
ՌԴ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության տուժած աշխատակիցներն ու ականատեսները մանրամասն կերպով նկարագրել են ОМОН-ի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման թե՛ կազմակերպիչներին և թե՛ մասնակիցներին:
Քննիչները նաև ուսումնասիրում են այն տեղեկատվությունը, որ անկարգությունները եղել են «նախապես ծրագրված»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլլիոնների երթի» ժամանակ տեղի ունեցած անկարգությունների մասով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են ընդդիմադիր շարժման առաջնորդներ Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը, որոնք ներկայումս վարչական պատիժ են կրում Մոսկվայում՝ «անժամկետ զբոսանքների» ընթացքում թույլ տված իրավախախտումների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)