Սթոլթենբերգը Ռուսաստանին մեղադրել է դաշինքի հետ պայմանավորվածությունները խախտելու համար
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանին՝ 1997 թ. Համագործակցության և անվտանգության մասին հիմնարար ակտի կետերը խախտելու համար մեղադրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Այդ մասին նա ասել է Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը չի հետևում այդ փաստաթղթի կետերին, որի կարևորագույն սկզբունքներից մեկը բոլոր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է: Ռուսաստանը չի հարգում Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բացի ամենից՝ Հիմնարար ակտը նախատեսում է ռուսական ռազմական ներկայության որոշակի սահմանափակումներ, սակայն այն ևս զգալիորեն ավելացվել է»,- հայտարարել է Սթոլթենբեգը:
Նրա խոսքով՝ դաշինքն արձանագրում է ռուսական զենքի աճ Կալինինգրադում, Ղրիմում, Բարենցի, Բալթիկ և Սև ծովերի շրջանում նաև Արևելյան Միջերկրածովյան տարածքում:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արևելյան Եվրոպայի երկրներում նախատեսվում է հնարավոր հակամարտությունները կանխելու նպատակով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)