Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Բեկումնային պահ Բրիտանիայի պատմության մեջ. միջազգային մամուլի անդրադարձը հանրաքվեի արդյունքներին

Համաշխարհային Մամուլ

Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի պատմական որոշումը կփոխի երկրի դերն աշխարհում ու կցնցի մայրցամաքը, գրում է The New York Times-ը:

Հանրաքվեի արդյունքները ցնցեցին Մեծ Բրիտանիան, Եվրոպան և Տրանսատլանտյան դաշինքը:

Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որը կլքի 28 անդամից բաղկացած միությունը: Պատմական այս որոշումը բեկումնային պահ է Բրիտանիայի պատմության մեջ, որը կարող է դասակարգվել 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմների հետ նույն շարքում, գրում է The Guardian-ը: Բրիտանիան ստիպված կլինի այդ քայլի քաղաքական, սահմանադրական, դիվանագիտական և տնտեսական հետևանքներով ապրել մեկ կամ ավելի տասնամյակ, հավելում է լրատվամիջոցը:

Միջազգային ԶԼՄ-ները, անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին, փորձել են ներկայացնել, թե ինչ է լինելու ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց հետո:

Անմիջապես՝ ոչինչ, գրում է The Economist-ը: Ամեն ինչ կախված կլինի բանակցություններից, որոնք կարող են տարիներ տևել, իսկ ոչ ոք չգիտի, թե քանի տարի:

Դևիդ Քեմերոնի առաջին նպատակը՝ որպես վարչապետ, կլինի շուկաները «հանգստացնելը»: Ասիայի շուկաներն արդեն արձագանքել են նորությանը: Ֆունտն արդեն 9 տոկոսի անկում է գրանցել դոլարի նկատմամբ և 13 տոկոսի անկում՝ յենի նկատմամբ: Ճապոնիայի հիմնական ֆոնդային շուկան մոտ 8 տոկոսի անկում է գրանցել: Որոշ փորձագետներ նախազգուշացնում են, որ սթերլինգը կարող է 20 տոկոսի անկում գրանցել:

Քեմերոնը խոստացել է, որ Բրիտանիան անմիջապես կդիմի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածին, որը երկու տարվա ժամկետ է սահմանում՝ դուրս գալու պայմանները համաձայնեցնելու համար: Բայց նրա ճակատագրի վերաբերյալ անորոշությունը կարող է հարցականի տակ դնել այս քայլը, քանի որ այդ հոդվածով Բրիտանիայի դուրս գալու պայմանները պետք է համաձայնեցվեն ԵՄ մյուս 27 անդամների կողմից:

Քեմերոնի համար դժվար կլինի շարունակել պաշտոնավարել, չնայած նա կարող է որոշել մնալ պաշտոնին ամռանը հարթ անցում ապահովելու համար դեպի նոր պահպանողական առաջնորդ: Նոր առաջնորդն իր հերթին ստիպված կլինի գործ ունենալ խորապես պառակտված կուսակցության և խորհրդարանի հետ, որի անդամների մեծ մասը կողմ էին ԵՄ-ում մնալուն և որի մի մասը կարող է ցանկանալ արգելք սահմանել տնտեսական անջատման հաստատման նկատմամբ, գրում է The Economist-ը:

Vox-ը գրում է, որ լավագույն դեպքում Բրիտանիան կարող է բանակցությունների միջոցով մուտք ստանալ եվրոպական շուկա, ինչը զգալիորեն չի տարբերվում ներկայիս վիճակից: Այնուամենայնիվ, լրատվամիջոցը նշում է, որ հանրաքվեի արդյունքների հետևանքով վարչապետը կարող է հրաժարական տալ: Նա ակտիվորեն պաշտպանում էր ԵՄ-ի կազմում մնալը՝ չնայած իր կուսակիցներից շատերի դիրքորոշմանը: ԵՄ-ից դուրս գալու աջակիցների հաղթանակը կարող է լրջորեն թուլացնել նրա դիրքերն իր կուսակցությունում:

Կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի հետ Բրիտանիայի ապագա հարաբերությունների անորոշությունը կարող է երկիրը ռեցեսիայի տանել: Երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կարող է է՛լ ավելի վատ լինել: ԵՄ-ն կարող է որոշել ծանր պայմաններով համաձայնության հասնել Մեծ Բրիտանիայի հարցում՝ այդպիսով փորձելով այլ երկրներին ապագայում հետ պահել ԵՄ-ից դուրս գալու մտադրությունից: Իսկ դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Մեծ Բրիտանիայում գտնվող բիզնեսների համար:

Այնուամենայնիվ, լրատվամիջոցը հավելում է, որ ԵՄ-ի կազմից դուրս գալն իր ազդեցությունը հավանաբար կթողնի նաև ներգաղթյալների վրա, որոնց մի մասը կարող են կորցնել այնտեղ ապրելու և աշխատելու իրավունքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված