Brexit-ն ապացուցում է, որ Թրամփը կդառնա ԱՄՆ նոր նախագահ. Daily Mail
Համաշխարհային Մամուլ
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները ապացույց են, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ այս կարծիքն ակտիվորեն տարածվում է սոցցանցերում: Այն հիմնավորվում է այն հանգամանքով, որ Brexit-ը հաղթանակեց հիմնականում ներգաղթյալների հարցում իր քննադատական դիրքորոշման շնորհիվ: Թրամփը ևս հականերգաղթային հռետորաբանությամբ է հանդես գալիս, և շատ հավանական է, որ ամերիկացիները նրա օգտին կքվեարկեն նոյեմբերի 8-ին:
Սոցցանցերի շատ օգտատերեր համեմատում են Թրամփին բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Երկու քաղաքական գործիչն էլ եղել են ԵՄ-ից դուրս գալու ակտիվ կողմնակից։
Թրամփի վերելքն ու Brexit-ի հաջողությունն արդեն դարձել են այս տարվա ամենաանսպասելի քաղաքական երևույթները։ Դա վկայում է, որ ամբողջ աշխարհում տարբեր ժողովուրդներ ողջունում են ներկայիս պայմաններում մեկուսացման և ազգայնական քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում