Իվանիշվիլին «Դոկտոր Ստոլետով» դեղատների ցանցը վաճառել է Վալենտինա Մատվիենկոյի որդուն
Վրաստան
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Unicor» գրուպի մաս կազմող Ռուսաստանի «Դոկտոր Ստոլետով» դեղատների ցանցը վաճառվել է, հաղորդում է РБК Daily–ն։
Ըստ նույն աղբյւորի, գնորդը «Իմպերիա–Ֆարմա» ընկերությունն է, որը պատկանում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդու՝ Սերգեյի հետ։
Գործարքը կազմել է 60-70 միլիոն դոլար։ Դեղատների ցանցը 414 մասնաճյուղ ունի Ռուսաստանի 11 շրջաններում։ Վերջին տարիներին «Դոկտոր Ստոլետով»–ը զարգացման և ընդլայնման ակտիվ քաղաքականություն է վարում դեղերի ռուսական շուկայում։
Վերջին շաբաթվա ընթացքում սա Իվանիշվիլիի ռուսական բիզնեսների վաճառքի երկրորդ գործքարքն է, որը հրապարակվում է լրատվամիջոցների կողմից։ Մայիսի 10–ին 352 միլիոն դոլարով վաճառվել էր նրան պատկանող «Ռուսական Կրեդիտ» բանկը։
Forbes ամսագրի 2012–ի մարտ ամսվա տվյալներով Իվանիշվիլին համարվում է Վրաստանի ամենահարուստ մարդը, որի կապիտալը կազմում է 6.4 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)