Ալեքսանդր Նավալնին կմնա կալանքի տակ մինչև մայիսի 24-ը
Ռուսաստան
Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնու կողմից իրեն 15 օրով կալանավորելու մասին դատարանի որոշման բողոքարկումը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր շարժման առաջնորդներից Նավալնին ձերբակալվել է մայիսի 9-ի առավոտյան՝ Մոսկվայի կենտրոնում «անժամկետ զբոսանքներին» մասնակցելու ժամանակ։ Նրան մեղադրել են ոստիկանության աշխատակիցների պահանջները չկատարելու և նրանց հակադրվելու մեջ, հայտնում է BBC Russian-ը։
Դատարանում Նավալնին պնդել է, որ ինքը դիմադրություն ցույց չի տվել ոստիկաններին։ Նա նաև դժգոհել է, որ դատարանը չի ցանկացել դիտել իր ձերբակալման տեսագրությունը, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ հրավիրել իրեն ձերբակալած ոստիկաններին։
Այսպիսով, ընդդիմադիր գործիչն ազատ կարձակվի միայն մայիսի 24-ի առավոտյան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)