Հացադուլ հայտարարած Ուդալցովին տեղափոխել են հիվանդանոց
Ռուսաստան
«Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը, ով գտնվում է վարչական կալանքի տակ, տեղափոխվել է հիվանդանոց՝ հացադուլի հետևանքով ծագած առողջական խնդիրների պատճառով, հայտնում է РБК-ն։
Ընդդիմադիր գործիչը հացադուլ է անում՝ բողոքելով դատարանի որոշման դեմ, որով ինքը դատապարտվել է 15-օրյա կալանքի՝ Մոսկվայի կենտրոնում անցկացված «անժամկետ զբոսանքների» ժամանակ թույլ տված իրավախախտումների համար։
Ինչպես Twitter-ի իր էջում գրել է «Ձախ ճակատ»-ի մամլո խոսնակ Անաստասիա Ուդալցովան, դեռ երեկ ընդդիմադիր գործչի արյան մեջ կտրուկ նվազել է շաքարի պարունակությունը։ Սակայն, վերջինս հրաժարվել էր հոսպիտալացվել, որպեսզի կարողանա անձամբ ներկա գտնվել ՌԴ Քննչական կոմիտեում կազմակերպվելիք հարցաքննությանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ