Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ի սադրանքներին. Պուտին
Համաշխարհային Մամուլ
Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան՝ Ռուսաստանը նախատեսում է տեղակայել Կալինինգրադի մարզում կարճ հեռահարության «Իսկանդեր» հրթիռային համակարգը, հաղորդում է Die Welt-ը:
«Մենք չունենք որևէ սահմանափակում նման համակարգերի տեղակայման համար»,-ասել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Ըստ նրա՝ Մոսկվան կվերլուծի իրավիճակը և կձեռնարկի մի շարք առավել արդյունավետ և հուսալի միջոցներ:
ՆԱՏՕ-ի գործողություններն Արևելյան Եվրոպայում հակառուսական բնույթ են կրում, նշել է Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը. «Դաշինքը մեր դեմ առճակատումային քայլեր է ձեռնարկում»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա արևելյան թևում ՆԱՏՕ-ի վարժանքներին և ներկայության ընդլայնմանը: «Ռուսաստանը թույլ չի տա ներքաշել իրեն «ծախսատար և անհուսալի սպառազինությունների մրցավազքի մեջ»,- հավելել է ՌԴ նախագահը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում